Առողջապահության լրատու 8-9.2012
Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը
Ինչ պետք է իմանալ և ինչպես խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է և ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել:
Ինչքան հեղուկ է հարկավոր
Ամենից հաճախ հիվանդի ընդունած հեղուկի սահմանափակման հանձնարարականները պայմանավորված են այն բանով, թե ստացիոնարում, արդյոք, բավարա՞ր է այն միջին բուժանձնակազմի թիվը, ովքեր ավելորդ անգամ կարող են փոխել գիշերանոթներն ու փամփերսները: Դա այնքան էլ ճիշտ չէ: Ծարավի զգացումը նշանակալիորեն վատթարացնում է հիվանդի վիճակը: Օրինակ, եթե օրգանիզմ չի ներմուծվում հեղուկի բավարար քանակություն, ապա մաշկը կորցնում է առաձգականությունը: Դա նպաստում է պառկելախոցերի առաջացմանը, այն անկողնային հիվանդների մոտ ամենածանր բարդություններից մեկն է: Դրա համար, եթե հակացուցումներ չկան (դրանց են դասվում, օրինակ, հիպերտոնիան կամ երիկամների հիվանդությունը), պետք է այնքան ջուր տալ, ինչքան կպահանջի հիվանդը:
Փոխել անկողինը
Սովորաբար, ծանր հիվանդներին չեն ստիպում անկողնուղ վեր կենալ, ավելին, չեն տեղափոխում մեկ ուրիշ մահճակալի վրա, չէ որ շատ հիվանդությունների դեպքում դա կարող է վնասել: Եթե պացիենտին անրաժեշտ է երկար մնալ անկողնում, ապա սպիտակեղենի փոխման գործընթացը պետք է հատուկ գործելաձևի օգտագործմամբ կատարվի: Դրանցից մեկը սավանի երկայնակի փոխումն է:
Սկզբի համար համար մահճակալի երկայնքով հարկ է փռել գլանաձև փաթաթված սավանը: Հիվանդին շրջել կողքի վրա, տակից գլանաձև փաթաթելով հանել օգտագործված սավանը` պացիենտի թիկունքի ուղղությամբ, հետո մաքուր սավանը բացելով փռել անկողնու վրա: Խուսափել մաքուր և կեղտոտ սավանների իրար հետ շփումից: Հիվանդին սկզբում շրջել մեջքի, ապա մյուս կողքի վրա: Այդկերպ, նա կհայտնվի մաքուր սավանի վրա:
Սավանը կարելի է փոխել նաև գլխավերևից: Այդ դեպքում գլանաձև փաթաթված սավանը բացում են մահճակալի գլխամասից մինչև պացիենտի ոտքերի մոտ: Թե ինչպես է հարմար հիվանդի անկողինը փոխել, ավելի լավ է խորհրդակցել բուժող բժշկի հետ. միայն նա կարող է ասել, թե պացիենտի վիճակն ինչպես թույլ կտա դա անել: Սակայն անպայման հիշեք. հիվանդի տակից չի կարելի քաշել սավանը և այլ անկողնային պարագաներ: Դա կարող է հանգեցնել փափուկ հյուսվածքների տեղաշարժման և, որպես հետևանք, պառկելախոցեր առաջացնի:
20.07.2012 Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Մեդ-Պրակտիկ
07.01.2014
Հարգելի ՄԵԼԱՆՅԱ, բարև Ձեզ, խորհուրդ ենք տալիս կարդալ հետևյալ հոդվածները (ռուսերեն, քանի որ մեր կայքում այս պահին համապատասխան հոդված չունենք), նրանք կօգնեն Ձեզ նաև կիրառելու ժողովրդական միջոցներ.
http://taitoptz.ru/prolezhni-obrabotka-i-lechenie.html
http://lechebnik.info/med/med13-10.htm
ՄԵԼԱՆՅԱ
01.01.2014
Կարդացեք նաև
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին...
31.07.2012
Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, գերժամանակակից եղանակների կիրառման, աշխարհում մեծ առաջընթաց է ապրել ստոմատոլոգիան իր բոլոր դրսևորումներով: Խոսքն այն ամենի մասին է...
30.07.2012
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտիե համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում..
27.07.2012
Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող...
26.07.2012
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն հայերի ԴՆԹ-ն, ովքեր վերապրել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և պարզել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները (ՀՏՍԽ) հրահրված են գեների որոշակի հավաքագրումով...
25.07.2012
Կոկսարթրոզը կամ կոնքազդրի հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարմամբ...
24.07.2012
Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն...
19.07.2012
Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրա- և թթվա-հիմնային հավասարակշռության համար...
18.07.2012
Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու համար»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞...
17.07.2012
«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի երկու տարբեր շտամներն էին...
13.07.2012
Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...
12.07.2012
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ